Կրուունուվուորեն կամուրջը, որը Լաայասալո շրջանը կապում է Կորկեասաարի կղզիների շրջանի հետ, այսօր բացվել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում երթեւեկությունը թեթեւացնելու համար։ Աա երկրի ամենաերկար կամուրջն է, տեղեկացրել է Yle-ը։

Կամրջի երկարությունը կազմում է մոտ 1 200 մետր։ Շինարարությունը տեւել է մոտ 5 տարի։

Հետիոտներին թույլ են տվել դուրս գալ կամրջի վրա տեղի ժամանակով ժամը 14։00-ին, իսկ հեծանվորդներին՝ ավելի ուշ, 17։00-ին։

Կամուրջ բացվել է երկու կողմից. Կորկեսաարիի կողմում ժապավենը կտրել է Հելսինկիի քաղաքապետ Դանիել Սազոնովը, Լաայասալո կղզում՝ փոխքաղաքապետ Յոհաննա Լայսաարին։

«Սա ընդմիշտ կփոխի Հելսինկիի աշխարհագրությունը՝ Լաայասալո շրջանը մոտեցնելով քաղաքի կենտրոնին»,- ասել է Սազոնովը Yle-ի հարցազրույցում։