Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն տեղեկացրել է, որ Լիտվան եւ Լատվիան արգելել են իրեն իրենց տարածքով թռչել Մոսկվա։
Բայց Ֆիցոն հավաստիացրել է, որ անպայման կգտնի այլ երթուղի Ռուսաստան գնալու համար, ինչպես անցած տարի, երբ այդ անգամ իր տարածքով թռչել արգելել էր Էստոնիան։
«Բալթյան երկրների կապը Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ չի խանգարի ինձ երախտագիտություն հայտնել Սլովակիայի ազատագրման համար, որտեղ զոհվել են կարմիր բանակի, ռումինական բանակի եւ Լյուդվիկ Սվոբոդայի հրամանատարությամբ՝ 1-ին չեխոսլովակյան բանակային կորպուսի տասնյակ հազարավոր զինվորներ»,- նշել է Ֆիցոն։





























