Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետևանքով նավթի արդյունահանման ծրագրերի տապալումն ավելի քան 50 միլիարդ դոլարի վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Wood Mackenzie և Kpler վերլուծական ընկերություններին։

Kpler-ի գնահատմամբ՝ փետրվարի վերջից համաշխարհային շուկայից դուրս է մնացել ավելի քան 500 միլիոն բարել հում նավթ և կոնդենսատ։ Ըստ վերլուծաբանների՝ սա էներգակիրների համաշխարհային մատակարարման ամենախոշոր խափանումն է ժամանակակից պատմության մեջ։

Փորձագետները նախազգուշացնում են, որ ճգնաժամի հետևանքները կարող են տևել ամիսներ կամ նույնիսկ տարիներ։

Wood Mackenzie-ի վերլուծաբան Իեն Մոութի խոսքով՝ նման ծավալների կորուստը համադրելի է համաշխարհային ավիացիոն պահանջարկի 10 շաբաթվա կամ գլոբալ մասշտաբով ավտոմոբիլային երթևեկության 11-օրյա լիակատար դադարեցման հետ։