Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման պրոցեսում, լսումների պրոցեսում մեր բոլոր ակտիվ քաղաքացիներին, բլոգերներին, մեր քննադատներին, բոլորին եկեք հրավիրենք մինչև ծառերի փոխարինում իրականացնելը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա շարունակեց. «Որպեսզի փաստացի և ռեզիստոգրաֆով, և տեղատեսությամբ, կոնկրետ այն ծառերը, որոնք պետք է փոխարինվեն, այդ մարդիկ ներկա լինեն, տեսնեն, թե որ ծառերն են փոխարինվում, որ ծառերն են պահպանվում և հիմնավորումները, որովհետև միշտ այնպես է ստացվում, որ իրենք գալիս են այն պահին, երբ որ վայ, բոլոր ծառերը կտրվեցին։

Մի հատ եկեք հլը սկզբում նայեք, միգուցե կարող է դուք էլ եք համաձայնում»։

Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանն էլ հավելեց. «Ավագանու նիստին ընդառաջ նախորդ շաբաթ հանձնաժողովի նիստ էր, որտեղ Կոմիտասի ՇՄԱԳ-ի առաջին լսման նախագիծն էրներկայացվում և ավագանու անդամները այդտեղ հարց բարձրացրեցին նաև ծառերի հատման վերաբերյալ, որտեղ իրենց ասել են, որ առանձին հրավեր կլինի ծառերի փոխարինելու պրոցեսի իրականացնելուց առաջ։ Թե իրենք, թե նաև լայն հանրությունը հնարավորություն կունենան գալ և ներկա գտնվել ռեզիստոգրաֆի աշխատանքին»։

Ավինյանը հանձնարարեց մաքսիմալ թափանցիկ կազմակերպել այդ աշխատանքը, որպեսզի այսպեսզի մանիպուլյացիայի, որևէ տեսակի անհասկացվածության տեղ չթողնեն։