Հայաստանի անվճար բժշկական օգնության համակարգում արձանագրվել են դեպքեր, երբ պացիենտները չեն կարողացել ստանալ իրենց հասանելիք անվճար դեղերն ու դեղամիջոցները։ Այս մասին ապրիլի 20-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2025 թվականի գործունեության տարեկան քննարկման ժամանակ, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Նրա խոսքով՝ դեպքերից մեկում խնդիրը ոչ թե քաղաքացիների իրազեկվածության պակասն էր, այլ կարգավորման հետ կապված բացերը։ «Քաղաքացին քաղցկեղ ունի և իրեն դեղամիջոցն անհապաղ էր անհրաշետ։ Երբ փորձել է ձեռք բերել՝ ասել են, որ տենդերը հայտարարաված է, բայց դեղամիջոցը դեռ ձեռքբերված չէ։ Սակայն իր համար այն անհետաձգելի կարևորության հարց է և ինքն է ստիպված ձեռք բերել դեղամիջոցը», - պատմել է Մանասյանը։

Նա ընդգծեց, որ նման դեպքերում կարևոր է հասկանալ ծախսերի փոխհատուցման տրամաբանությունը։

Օմբուդսմենը պնդել է, որ նման դեպքերը պետք է լուծվեն անհատական ձևով։