Քուվեյթը հայտարարել է անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) մասին՝ հում նավթի և նավթամթերքի առաքումների դադարեցման պատճառով, քանի որ Հորմուզի նեղուցի շրջափակումը անհնար է դարձնում Պարսից ծոց նավեր մատակարարել չկարողացող հաճախորդների նկատմամբ պարտավորությունների կատարումը: Դրա մասին հաղորդում է Bloomberg-ը:
Պետական «Kuwait Petroleum Corp.»-ը հաճախորդներին տեղեկացրել է, որ կիրառվել է պայմանագրերի առկա այն կետը, որը մատակարարին հնարավորություն է տալիս հրաժարվել մատակարարումներից:
Այնուամենայնիվ, աղբյուրը հայտնել է, որ այս քայլը չի նշանակում մատակարարումների լիակատար դադարեցում:




























