ԵՄ տրանսպորտի նախարարները ապրիլի 21-ին կքննարկեն նավթային ճգնաժամի ազդեցությունը՝ կենտրոնանալով ավիացիոն վառելիքի հետ կապված իրավիճակի վրա, հաղորդում է Politico-ն։

ԵՄ խորհրդի Կիպրոսի նախագահությունը հայտարարել է, որ Միությունը ավիացիոն վառելիքի պակաս չի զգում, սակայն գների աճը ճնշում է գործադրում եվրոպական ավիացիոն ոլորտի վրա։

Չորեքշաբթի օրը Եվրահանձնաժողովը, ինչպես սպասվում է, առաջարկություններ կներկայացնի ԵՄ անդամ պետություններին՝ ստեղծված իրավիճակին արձագանքելու վերաբերյալ։ Հրատարակության համաձայն՝ փաստաթղթի նախագիծը կոչ է անում կառավարություններին աջակցել ավիափոխադրումների այլընտրանքներին։