Մերձավորարևելյան լարվածության հետևանքով վառելիքի գների աճը Ֆրանսիայի կառավարությանը ստիպել է մտածել պետական աջակցության նոր միջոցների մասին։ Ինչպես տեղեկացնում է Le Figaro-ն, այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ռոլան Լեսկյուրը։
Նա նշել է, որ երեքշաբթի օրը կներկայացվեն նախագծեր, որոնցով նախատեսվում է վերականգնել պրոֆեսիոնալ վարորդների սուբսիդավորումը և դիտարկել քաղաքացիական այլ խմբերին աջակցություն տրամադրելու հարցը։ Ենթադրվում է, որ այս փոփոխությունները կգործեն մայիսից։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մտադիր է առաջիկայում Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ երկրի էներգետիկ ու վառելիքային ապահովման խնդիրները քննարկելու համար։ Այս մասին հայտնում են տեղեկացված աղբյուրները։
Միևնույն ժամանակ, Բրյուսելից հորդորում են ԵՄ անդամ երկրներին զերծ մնալ տնտեսությանն ուղղվող չափազանց մեծ պետական ծախսերից։ Եվրոպական շրջանակները զգուշացնում են, որ Իրանում բռնկված հակամարտության հետևանքով առաջացած էներգետիկ ցնցումը կարող է վերածվել լայնածավալ ֆինանսական ճգնաժամի։





























