Ժնևի լճի ափին՝ Ժնևի մոտակայքում գտնվող Fleur d’Eau վիլլան, որտեղ 1985 թվականին հանդիպել են Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը, վաճառվել է 15,8 միլիոն դոլարով։ Վաճառքի մասին հայտնում է Concierge Auctions-ը։
993 քառակուսի մետր մակերեսով շենքը վաճառվել է 12,3 միլիոն շվեյցարական ֆրանկով, ինչը գրեթե երկու անգամ ցածր է գնահատված արժեքից (23 միլիոն ֆրանկ)։
Վիլլան կառուցվել է 1867 թվականին, ունի 26 սենյակ, ելք դեպի լիճ և ավելի քան 3,2 հազար քառակուսի մետր մակերեսով այգի։ 1996 թվականից օբյեկտը պատկանում էր միջազգային ընկերության։
Վաճառքի մասին հայտարարությունը հայտնվել էր դեռ նախորդ տարի, սակայն երկար ժամանակ գնորդ չէր հաջողվում գտնել։




























