Եվրահանձնաժողովը կոչ է անում Եվրամիության անդամ երկրներին էներգետիկ ճգնաժամի պայմաններում չդադարեցնել ատոմային ռեակտորների շահագործումը։ Այս մասին նշված է Reuters գործակալության ձեռք բերած առաջարկների նախագծում։
Գործակալության տվյալներով՝ փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն պետք է համախմբի էներգամատակարարումը և մեղմի Իրանի շուրջ պատերազմի արդյունքում ձևավորված ճգնաժամի հետևանքները։
Եվրոպական հանձնաժողովը խորհուրդ է տալիս պահպանել առկա միջուկային հզորությունները՝ էներգետիկ համակարգի կայունությունն ապահովելու համար։
Առաջարկությունները պաշտոնապես կհրապարակվեն ապրիլի 22-ին։
Տրանսպորտի և զբոսաշրջության հարցերով եվրահանձնակատարը նախկինում հաստատել էր ճգնաժամային էներգետիկ ծրագրի պատրաստումը։





























