Երեւանում, փետրվարի 22-ին, ահազանգ է ստացվել, որ Գալշոյան փողոցի թիվ 2 շենքի 36-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում` բազմոցին, անօգնական վիճակում հայտնաբերվել է 46-ամյա Կամո Սարգսյանը, ում շտապօգնության բրիգադը ցուցաբերել է բուժօգնություն:




























