Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 14-20-ն ընկած  ժամանակահտվածում:

Ըստ այդմ՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

Նոր Նորքում՝ ապրիլի 15-ին,

Արաբկիրում` ապրիլի 18-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

Արաբկիրում` ապրիլի 14-ին և 18-19-ը,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։