Սախալին կղզու Գորնոյե գյուղում սպանվել է գյուղին մոտեցող և բնակիչների համար սպառնալիք ներկայացնող շագանակագույն արջ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտնել է Սախալինի մարզի անտառտնտեսության և որսորդության գործակալությունը։

Գործակալությունը պարզաբանել է, որ որոշումը կայացվել է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի պատճառով։ Մասնագետների կարծիքով, արջին կարող էր գրավել սննդի թափոնների և աղբի հոտը։

Նշվում է, որ նման միջադեպերը հազվադեպ չեն այս տարածքում, քանի որ գյուղը գտնվում է վայրի կենդանիների բնական միջավայրի մոտ։