Հայաստանի առանձին շրջաններում ապրիլի 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Ցերեկային ժամերին որոշ վայրերում կլինեն ինտենսիվ տեղումներ: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու ուժգնացում՝ առանձին հատվածներում մինչև 21-26 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա կեսը էականորեն չի փոխվի: Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում են անձրև և ամպրոպ, որի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 16-19 մ/վ-ի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +20+22 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+18,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+15,

Լոռիում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+14,

Տավուշում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +12+16,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +21+24,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +19+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +24+28,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+22: