Անկարայի արդադատության պալատի գրապահոցներում պահվող 1500 տարուց ավել վաղեմություն ունեցող մի Աստվածաշունչը ոստիկանների հսկողության տակ տեղափոխվել է Անկարայի էթնոգրաֆիկ թանգարան։
Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի արդարադատության պալատի գրապահոցներում 8 տարի պահված Աստվածաշունչը գրված է արամեերեն լեզվով։ Նշվում է, որ հիշյալ Աստվածաշնչի գինը կազմում է 40 մլն լիրա (25 մլն դոլար)։
Աստվածաշունչը ուսումնասիրելու համար Անկարային պահանջով է դիմել Վատիկանը։
Հիշյալ Աստվածաշունչը ոստիկանությունը հայտնաբերել է 2000 թվականին՝ մի ավազակախմբի դեմ իրականացրած գործողությունների ժամանակ։




























