ՄԱԿ-ի իտալացի խաղաղապահները փոխարինել են Հիսուս Քրիստոսի արձանը, որն ավերել էին իսրայելցի զինվորները Լիբանանի հարավում. հինգշաբթի հայտարարել է վարչապետ Ջորջիա Մելոնին, հայտնում է AFP-ն:
Խաչված Հիսուսի քանդակը տեղադրված էր Լիբանանի հարավում՝ քրիստոնեական Դեբլ գյուղում՝ Իսրայելի հետ սահմանին։
Մելոնին իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) իտալական զորախմբին՝ «Լիբանանի Դեբլ գյուղին նոր խաչելություն նվիրաբերելու որոշման համար»։ Նա նշել է, որ նոր արձանի տեղադրումը դարձել է «հույսի, երկխոսության և խաղաղության հզոր ուղերձ»։
Անցյալ շաբաթ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ երկու զինվոր կպատժվի 30-օրյա զինվորական կալանքով և կհեռացվի մարտական ծառայությունից՝ արձանը ավերելու պատճառով։ Եվս վեց զինվոր, որ «ներկա է եղել դեպքի վայրում և որևէ քայլ չի ձեռնարկել միջադեպը կանխելու կամ դրա մասին զեկուցելու համար, կանչվել է պարզաբանումների»։




























