Այսօրվա իշխանություները պատահականություն են. չի հաջողվի մոռացության տալ ցեղասպանության հարցը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am–ի հետ զրույցում նշեց բելգրադից ժամանած Գևորգ Մուրադյանը։
«Իմ նախնիները հորական կողմից մշեցի են, մայրական կողմը՝ արցախցի են։ Ես ողբում եմ 1894 – 1923 թվականները, ես ողբում եմ 2018 թիվը։ Իշխանություններին չի հաջողվի մոռացության տալ եղեռնը, այսօրվա իշխանությունները պատահականություն են մեր պատմության ընթացքում, կանցնեն, կգնան։ Ես իրենց վատ բան չեմ կամենում, Աստված իրենց պահապան, ողջ լինեն ու տեսնեն՝ ինչպես է կերպարափոխվում մեր հայրենիքը։ Դա անպայման կլինի։
Իմ հույսը ժողովուրդը չէ, Աստված է իմ հույսը, ժողովրդի մեծ մասը մոլորված է, բայց նրանք կբուժվեն։ Այս թիմի մի փոքր մասը շահառու է, մեծ մասը մոլորված է, մոլորվածներին խղճալ է պետք։ Մնացածների գնահատականը պատմությունը կտա»,–ասաց նա։





























