Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, փետրվարի 23-ին, հանդիպել է Եվրոպական խորհրդարանի Հայաստան-Եվրոպական Միության խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Միլան Քաբրնոխի հետ:

Զրուցակիցները քննարկել են առաջիկա ընտրություններին վերաբերող հարցեր, մասնավորապես ընտրական գործընթացի կատարելագործման, միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում Եվրոպական Խորհրդարանի պատվիրակության ներգրավման հարցեր:

Անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպական խորհրդարան համագործակցության խորացման հնարավորություններին, ինչպես նաեւ Հայաստանին առնչվող Եվրոպական Խորհրդարանի բանաձեւի նախագծին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը, տեղեկացնում են Կոնգրեսից: