Սիրիական ճգնաժամի կարգավորման գծով ՄԱԿ-ի եւ ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ նշանակվել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
Հատուկ ներկայացուցիչը պետք է Սիրիայում իրավիճակի խաղաղ կարգավորման միջոց գտնի: Նա պետք է համագործակցի սիրիական կառավարության եւ ընդդիմության հետ` ճգնաժամին վերջ տալու նպատակով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եւ ԱՊԼ-ի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբիի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Անանը տեղակալ կունենա` արաբական պետությունների ներկայացուցիչը, որին կընտրեն ավելի ուշ:
Պան Գի Մունը եւ Նաբիլ ալ Արաբին Անանին շնորհակալություն են հայտնել «Սիրիայի ժողովրդի համար ծայրահեղ ժամանակահատվածում այդ կարեւոր առաքելությունն» ստանձնելու համար, հայտնում է BFM.ru-ն:
Անանի նշանակումը հաջորդել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նախնական զեկույցի հրապարակմանը: Նրանում ասվում է, որ նախորդ տարվա նոյեմբերից երկրում բռնության իրավիճակ է տիրում:




























