Չեխիայի կուսանոցներից մեկում գտնվել է Ադոլֆ Հիտլերի  անձնական հավաքածուի նկարների մի մասը: Մենաստանը գտնվում է Դոսկանա բնակավայրում` Պրահայից 70 կմ հյուսիս արեւմուտք:

Այդ ստեղծագործությունները հայտնաբերել է պատմաբան Յիրժի Կուխարժը, ով աշխատել է մենաստանի գանձարանում, որտեղ օտար մարդկանց մուտքն արգելված է: Գտնվածն անակնկալ է դարձել վանքի վանամոր համար: Ոչ ոք չգիտի, թե ինչպես է Հիտլերի հավաքածուն հայտնվել կուսանոցում:

«Ոչ ոք չգիտեր նկարների ծագման մասին», – ասել է վանամայրը չեխական  Nova հեռուստաալիքին:

Կտավների արժեքը գնահատվում է 50  մլն կրոն (մոտ 2.8 մլն դոլար), գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: