Վայոց ձորի մարզում, փետրվարի 23-ին, փլուզվել են Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղի բնակիչներ Ժ. Մկրտչանին պատկանող ցախատան, Ի. Բաբայանին պատկանող անասնագոմի եւ ավտոտնակի, Ա.Մնացականյանին պատկանող ավտոտնակի եւ թոնրատան տանիքները, ինչպես նաեւ Ռ.Ազիզյանին եւ Մ.Հախնազարյանին պատկանող օժանդակ կառույցների ծածկերը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ նախնական տվյալների` փլուզման պատճառ է հանդիսացել տանիքիներին կուտակված ձյան շերտի ծանրությունը:
Զոհեր եւ տուժածներ չկան:




























