Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին, փետրվարի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: