Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, փետրվարի 23-ին, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 63-ամյա Ռուդիկ Ա.-ին, որի կիսաբաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված կանեփանման զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ռուդիկ Ա.-ն հայտարարել է, որ թմրանյութը պատրաստել է օգտագործելու նպատակով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: