Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները, փետրվարի 23-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված, 38-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. դեկտեմբերին, ժամը 13.00-ի սահմաններում, հյուրընկալվելով Բաղրամյան գյուղի բնակիչներից մեկի տանը՝ հյուրասենյակից գողացել է բջջային հեռախոս:

Կատարվում է հետաքննություն: