Առայժմ չհաստատված տեղեկություններով` ներկայում քննարկվում է «Կասկադ ինշուրանս» եւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունների միաձուլման հարցը: Այդ ընկերությւոնների ներկայացուցիչները պաշտոնապես չեն հաստատում, սակայն չեն էլ հերքում դա: Մասնավորապես` «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ֆորմալ հայտարարություն այդ կապակցությամբ կանեն 2 ժամից: «Ինգո Արմենիայից» առայժմ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
Նշենք, որ «Կասկադ ինշուրանսի» բաժնետոսմերի 65 %-ը պատկանում է «Կասկադ Կապիտալ Հոլդինգս» ընկերությանը, իսկ 35 %-ը` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին: «Կասկադ Կապիտալ Հոլդինգս»-ը հիմնադրվել է Գաֆեսճյան ընտանիքի կողմից;
«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 75%-ը պատկանում է «ԻնՎեստ-Պոլիս» ընկերությանը, որն իր հերթին 100 %-ով պատկանում է ռուսական «Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությանը: «ԻնգոԱրմենիայի» մյուս բաժնետերը ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանն է:




























