Կենտրոնական բանկում որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման ընթացակարգում որոշ փոփոխություններ են կատարվել:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ ՀՀ կենտրոնական բանկում իրականացվող բոլոր տեսակի որակավորման քննություններին հերթագրումն իրականացվելու է միայն Կենտրոնական բանկի լիցենզավորման ենթակայքէջի` file.cba.am-ի միջոցով, բացառելով հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր ձևով ուղարկված դիմումով որակավորման քննություններին հերթագրվելը:
Այս ընթացակարգի նպատակը որակավորման քննություններին թեկնածուների հերթագրման կարգի պարզեցումն է և այն ավելի արդյունավետ դարձնելը: Մասնավորապես` ինտերնետի միջոցով հերթագրման տարբերակի առավելություններից մեկն այն է, որ թեկնածուները որակավորման քննություններին կարող են հերթագրվել շաբաթվա ցանկացած օր և ցանկացած ժամին: Դիմողներին հասանելի է քննությունների անցկացման օրերի մասին տեղեկատվությունը, որին տիրապետելով նրանքինքնուրույնաբար կարող են ընտրել քննության համար հարմար օրը:
Նախատեսվում է, որ վերոհիշյալ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2012 թ. ապրիլի 1-ից: Դրանք սահուն ներդնելու նպատակով Կենտրոնական բանկիմասնագետները ապրիլի 1-ից սկսած 3 ամսվա ընթացքում կօժանդակեն դիմողներին: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմողները կարող են զանգահարել (010)-59-25-59 հեռախոսահամարով:
Այդ ժամկետը լրանալուց հետո` հուլիսի 1-ից, բոլոր թեկնածուները որակավորման քննություններին ինքնուրույն են հերթագրվելու` file.cba.am-ում տվյալներ մուտքագրելով:




























