Թուրքիայի Դիարբեքիրի Բաղլարի  քաղաքապետարանին կից գործող «Ձնծաղիկ» կանանց մշակույթի տան երգչախումբը Կանանց միջազգային օրվան նվիրված համերգով է հանդես եկել։

 

Firat գործակալության փոխանցմամբ՝ Բաղլարի քաղաքապետարանի կողմից կազմակերպված համերգին 8 հոգուց բաղկացած կանանց երգչախումբը մարտի 8-ին ընդառաջ կատարել է 8 երգ՝ 8 տարբեր լեզուներով, այդ թվում նաեւ հայերենով։