Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի բանտից փախած հինգ կալանավորներից երկուսը կամավոր հանձնվել են: Այդ մասին հաղորդում է Հարավային Օսիայի Գլխավոր դատախազությունը: Նրանց վերադարձնելու են բանտ:

Կա տեղեկություն, որ փախուստի դիմածներից մեկը եւս մտադիր է ինքնակամ հանձնվել: Մնացածները գտնվում են հետախուզման մեջ, հաղորդում է «ՌԵՍ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի երեկոյան հինգ բանտարկյալ փախել էր Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի ուղղիչ աշխատանքային գաղութից:

Բոլոր հինգն էլ դատապարտված են եղել քրեական հանցագործությունների, մասնավորապես` ավազակության համար: