Աստրախանում շենքի փլատակների տակ եւս մեկ զոհվածի մարմին են գտել: Այդկերպ պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի, եւս հինգը դեռեւս անհետ կորած են համարվում:
Որոնողափրկարարական աշխատանքները ոչ մի րոպե չեն դադարում, հաղորդում է «Մայակ» ռադիոն:
Աստրախանյան իշխանությունները եւ ԱԻՆ-ի աշխատակիցները հոգեբանական օգնություն եւ աջակցություն են ցուցաբերում տուժածներին եւ զոհվածների ընտանիքներին: Առանց ծածկի մնացած մարդիկ ժամանակավորապես ապաստանել են տեղական դպրոցում: Որոշվում է նրանց վերաբնակեցման հարցը:
Հիշեցնենք, պայթյունը տեղի է ունեցել փետրվարի 27-ին 9-հարկանի բնակելի շենքի մուտքում: Մուտքն ամբողջությամբ փլվել է:
Նախնական տվյալներով` ողբերգության է հանգեցրել բնակիչներից մեկի ինքնասպանության փորձը:



























