Թուրքիայի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կողմից տրված հաղորդագրության համաձայն՝  Թուրքիայի կալանավայրերում են գտնվում ձերբակալված կամ դատապարտված 2 հազար 310 օտարեկրացի։

Թուրքական Internethaber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի բանտերում թվաքանակով առաջին տեղում են իրանցիները՝ 477 հոգի, որոնց հետեւում են Թուրմենստանի քաղաքացիները՝ 165 եւ Վրաստանի քաղաքացիները՝ 122 հոգի։

Թուրքիայի բանտերում է գտնվում նաեւ 11 հայաստանցի: