Հայաստանի խորհրդարանի պատգամավորները երեքշաբթի օրվա նիստն սկսելուց առաջ  մեկ րոպե լռությամբ հարգել են  ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի զոհերի հիշատակը:

«Մեր հիշողությունից երբեք չեն ջնջվի ողբերգական  օրերը, երբ կատարվեցին այդ հանցագործությունները մեր հայրենակիցների նկատմամբ», - հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Սամվել Նիկոյանը: