«Օսկար» մրցանակաբաշխությունից հետո խոսակցություններ են տարածվել, որ Նաթալի Փորթմանը եւ նրա բոյֆրենդ Բենջամին Միլպյեն գաղտնի ամուսնացել են: Նախորդ տարվա «Օսկարի» մրցանակաբաշխությանը դերասանուհու մատը զարդարում էր մի մատանի, որը նրան ֆրանսիացի խորեոգրաֆը նվիրել էր նշանադրության կապակցությամբ: Այս անգամ լրագրողները նրա մատին մեկ այլ մատանի են տեսել` պլատինից, որը շատ նման է ամուսնական մատանու: Նմանատիպ մատանի է կրում նաեւ Բենջամինը, հաղորդում է glamour.ru-ն:

Նատալին եւ նրա սիրեցյալը ծանոթացել են օսկարակիր «Սեւ կարապ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանց որդին` Ալեֆն, արդեն 7 ամսական է:

Նախորդ տարվա «Օսկարի» մրցանակաբաշխությանը 30-ամյա դերասանուհին հաճախ չէր երեւում հասարակության առաջ. նրան տեսնում էին հիմնականում ընտանեկան միջոցառումներին:

Փորթմանն, ընդհանրապես, բավական փակ է, երբ խոսքը վերաբերում է իր անձնական կյանքին, հետեւաբար, լրիվ հնարավոր է, որ նա գաղտնի ամուսնացած լինի:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Նատալին «Օսկար» է ստացել «Սեւ կարապ» ֆիլմում իր դերի համար: