Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին կրկին թույլ չեն տվել հանդիպել իր փաստաբանների հետ։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Օջալանի փաստաբաններ Հուսեյն Բողաթեքինը, Մազլում Դինչը եւ Սունի Բիլգինը դիմել են Բուրսայի դատախազություն՝ իրենց պաշտպանյալի հետ հանդիպելու համար, սակայն Իմրալը կղզու բանտի ղեկավարությունը կրկին մերժել է՝ Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ ազատազրկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին կրկին թույլ չեն տվել հանդիպել իր փաստաբանների հետ։
Օջալանի եւ փաստաբանների միջեւ վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2011-ի հուլիսի 27-ին, որից հետո փաստաբանների բոլոր դիմումները մերժվել են՝ եղանակային պայմանների, նավի անսարքության կամ անձնակազմի բացակայության պատճառով։
Նշենք, որ PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը բազմաթիվ սպանությունների եւ պայթյունների կազմակերպման մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ իր պատիժն է կրում Իմրալը կղզու բանտում։




























