ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը նախազգուշացրել է, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի եւ նույնիսկ Ռուսաստանի համար գոյություն ունի վտանգ, որ կարող են կրկնվել Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի իրադարձությունները:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 29-ին նա նշել է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետություններում «արաբական գարնան» իրադարձությունների կրկնությունը ռեալ է: Նրա խոսքով, հատուկ ծառայություններին հայտնի է ԱՊՀ-ի Եվրասիայի տարածքում իրադրության ապակայունացման փորձերի մասին:

«Մեր ամենագլխավոր խնդիրը իրադրության վերլուծությունն է եւ նախնական միջոցառումների ձեռնարկումը, որը հնարավորություն կտա ապահովագրել Կենտրոնական Ասիայի երկրներին: Հակաահաբեկչական կենտրոնն ունի իր ասելիքը: Դա վերաբերվում է նաեւ ֆլեշ-մոբերին եւ բլոգ ոլորտներին»,-նշել է Նովիկովը, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը: