Երեւանում, փետրվարի 29-ին, ժամը 09.00-ին, Նորագավիթի 1-ին փողոցում  «ՊԱԶ-672» մակնիշի ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: