Ժնեւում բացվել է 82-րդ միջազգային ավտոսրահը: Ցուցահանդեսում ներկայացվել են ավելի քան 180 համաշխարհային եւ եվրոպական նորույթներ: Մարտի 6-ին եւ 7-ին սրահն աշխատում է միայն լրագրողների համար, իսկ մարտի 8-18-ն այնտեղ կարող են ներկա գտնվել բոլոր ցանկացողները: Geneva International Motor Show-ն համարվում է աշխարհի ամենագլխավոր ցուցահանդեսներից, այդ պատճառով էլ արտադրողները փորձում են սրահի համար պատրաստել ամենահետաքրքիր բաները:
Ամենասպասված նորույթների թվում է նոր սերնդի Hyundai i30-ը` ստեղծված Dacia ապրանքանիշի ВО նոր պլատֆորմի հիման վրա:
PSA Peugeot-Citroen-ը կցուցադրի նոր Peugeot 4008 եւ Citroen Aircross, նաեւ նոր սերնդի 200-րդ սերիայի` 208 մոդելը, ընդ որում միանգամից մի քանի տարբերակներով: Opel-ը նախատեսում է ցուցադրել համալիր Mokka ծրագիր: Honda-ն կցուցադրի նոր սերնդի C-RV-ի ցուցադրումը:
Nissan-ը կցուցադրի Invitation, որը հանդիսանում է սովորական հեթչբեքի եւ կոմպակտվենի միջին տարբերակը: Volvo-ն Ժնեւում կներկայացնի հինգդռնանի V40, որը փաստորեն կդառնա նոր սերնդի հիմնադիր: Կորեական SsangYong ընկերությունը կցուցադրի SsangYong XIV-2-ը, գրում է pravda.ru-ն:




























