Հայաստանի նկարիչների միությունում, այսօր` մարտի 6-ին բացված «Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀԿ կանանց խարհրդի աջակցությամբ: Բացմանը ներկա են եղել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Աժ պատգամավորներ եւ արվեստագետներ: Մարտի 8-ին ընդառաջ բացված ցուցահանդեսին ներկայացված 150 ստեղծագործությունների հեղինակները 120 կին նկարիչներ են:

«Ամեն ոլորտում կինն իր ասելիքն ու անելիքն ունի: ՀՀԿ Կանանց խորհուրդը նաեւ նման մշակութային նախաձեռնություններով այն հնարավորությունն է ստեղծում, որ կանայք կարողանան բացահայտել խնդիրներ, որոնք հնարավոր է, որ պետական այրերը նկատած չլինեն: Եվ տարբեր ոլորտների այն խնդիրները, որ մենք բարձրացնում ենք, տարբեր մակարդակներում լուծման հնարավորություն են ստանում»,- նշել է ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

«Գարնանային մեղեդի» խորագրով ստեղծագործական ցուցահանդեսը բաց է մինչեւ մարտի 11-ը: