Ճապոնական խոշորագույն ավտոմոբիլաշինական Toyota կորպորացիան հայտարարել է 729 հազար ավտոմեքենաների հետկանչի մասին` հավաքման ժամանակ թույլ տրված տարբեր թերությունների պատճառով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով AP-ն:

Tacoma մոդելի 495 հազար ամտոմեքենաների մոտ ղեկի կառավարման մալուխի անսարքություն  հայտնաբերվել: Մասնագետները պարզել են, որ ժամանակի ընթացքում մալուխում կարող է կտրվել կապը ղեկի անվտանգության բարձիկների հետ, որի արդյունքում անվտանգության բարձիկները ճիշտ չեն գործի վթարի ժամանակ: Հետկանչի ենթակա Tacoma մեքենաները նախատեսված էին ամերիկյան շուկայի համար:

Հետ կկանչվեն նաեւ 2009 թվականի արտադրության Camry մոդելի 70,5 հազար սեդաններ եւ 2009-2011 թվականների արտադրության Venza ամենագնացներ:

Toyota-ի ղեկավարությունը նշել է, որ հետ կանչված ավտոմեքենաների վերանորոգումը կկատարվի անվճար: