Շվեյցարացիների 57 տոկոսը քվեարկել է երկրում նոր մինարեների կառուցման արգելքը շարունակելու օգտին: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հանրաքվեն Ժողովրդական կուսակցության նախաձեռնությունն է եղել, ով կարծում է, որ մինարեները խորհրդանշում են երկրում իսլամի աճող ուժը:
Նոր մինարեներ կառուցելու արգելքը նաեւ օրենքի տեսք է ստանալու։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ որոշումը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Նշենք, որ Շվեյցարիայում մահմեդականները կազմում են բնակչության 4,5 տոկոսը:




























