Հայաստան համահայկական հիմնադրամը ամփոփել է Հեռուստամարաթոն-2009-ի արդյունքները եւ ներկայացնում է գրանցված ընդհանուր արդյունքի (15 875 043 ԱՄՆ դոլար) մանրամասները՝ ըստ Հիմնադրամի տեղական մարմինների եւ դրամահավաքի միջոցառումների:
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ — $1 747 043
ՄՈՍԿՈՎՅԱՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ — $5 290 000
ԵՎՐՈՊԱ (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Ավստրիա) — $4 126 000
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ — $1 200 000
ԱՄՆ Արեւելյան շրջան — $450 000
ԱՄՆ Արեւմտյան շրջան — $1 636 000
ԿԱՆԱԴԱ (Տորոնտո) — $310 000
ԿԱՆԱԴԱ (Մոնրեալ)- $250 000
ԱՐԳԵՆՏԻՆԱ — $350 000
ԲՐԱԶԻԼԻԱ — $200 000
ԼԻԲԱՆԱՆ — $216 000
ԱՎՍՏՐԱԼԻԱ — $100 000
ԸՆԴԱՄԵՆԸ — $15 875 043
Հիմնադրամն իրականացնում է հեռուստամարաթոններ՝ սկսած 1996 թվականից, եւ Շուշիին նվիրված 12-րդ հեռուստամարաթոնն իր գրանցած գումարային արդյունքով երկրորդն է:
ՏԱՐԻ մլն. ԱՄՆ դոլար
2009 15,8
2008 35
2007 15,2
2006 13,7
2005 7,7
2004 11,5
2003 6
2002 5,1
2001
2000 2,5
1999 5
1998
1997 2,6
1996 8,4
Առաջին հեռուստամարաթոնը տեղի է ունեցել 1996 թվականին, որի արդյունքում գրանցված 2.2 միլիոն ԱՄՆ դոլարը կրկնապատկվել է Ք. Քրքորյանի կողմից: 1998 եւ 2001 թվականներին Հեռուստամարաթոնն իր ավանդական ձեւով տեղի չի ունեցել: 1998 թվականին հեռարձակում տեղի չի ունեցել եւ դրամահավաքը կազմակերպվել է այլ եղանակներով, իսկ 2001-ին Հեռուստամարաթոնն ուղիղ եթերով չի հեռարձակվել ` ի նշան սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերի հիշատակի, եւ նվիրատուների շրջանակներում տարածվել է տեսագրված տարբերակ: 2008 թվականի դրամահավաքի ցուցանիշը` 35 միլիոն դոլար, մեծապես պայմանավորված էր անցած տարվա դրամահավաք ճաշկերույթի արդյունքով` 30 միլիոն դոլար, որի առյուծի բաժինը գործարար Սամվել Կարապետյանի 15 միլիոն դոլարի նվիրատվությունն է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստան» համահայկական հիմնադրամից:




























