Անցած կիրակի՝ նոյեմբերի 29-ին, Հոնդուրասում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ 55,9 տոկոսով առաջատարը աջ Ազգային կուսակցության առաջնորդ, ֆերմեր Պորֆորիա Լոբոն է: Լոբոյի գլխավոր մրցակիցը՝ ձախ Լիբերալ կուսակցության թեկնածու Էլվին Սանթոսը, հավաքել է ձայների 34 տոկոսը:
2005թ. Լոբոն նախագահական ընտրություններում պարտվել էր Մանուել Սելայեին, որին պաշտոնանկ արեցին այս ամռանը: Երկրի սահմաններից դուրս այդ իրադարձությունները գնահատվեցին որպես ռազմական հեղաշրջում, եւ Հոնդուրասը քաղաքական մեկուսացման մեջ հայտնվեց: Սանթոսն իր հերթին Սելայեի կառավարման տարիներին զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը:
Հոնդուրասում նախագահական ընտրությունների արդյունքները նախապես հրաժարվել են ճանաչել մի քանի երկրներ (Արգենտինա, Բրազիլիա)՝ պատճառաբանելով, թե Հոնդուրասում չի վերականգնվել սահմանադրական կարգը, քանի որ երկրի օրինական ընտրված նախագահին են տապալել:
Համաձայն Վաշինգտոնի պաշտոնական հայտարարության, ԱՄՆ-ն կընդունի քվեարկության արդյունքները, եթե դրանք լինեն «ազատ եւ արդար»:




























