Հանրապետական կուսակցության ընտրացուցակում ընդգրկվելը մեծ պատիվ է: Նման հայտարարությամբ այսօր`մարտի 13-ին հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժոցովի նախագահ, ՀՀԿ անդամ Արա Բաբլոյանը:  «Եթե կուսակցությունը որոշի` ես կշարունակեմ աշխատել իմ ժողովրդի համար, եթե չի որոշի` ես էլի կշարունակեմ աշխատել իմ ժողովրդի համար»,- ասաց Ա. Բաբլոյանը:

Այն հարցին, թե խորհրդարանի նիստի ժամանակ ուրիշի փոխարեն  քվեարկության փաստը կարո՞ղ է ազդել հանրապետականի որոշման վրա, Ա. Բաբլոյանը պատասխանեց, որ արդեն մեկ անգամ ներողություն խնդրել է դրա համար, ու այլեւս պատեհ չի համարում անդրադառնալ այդ հարցին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի