Մարտի 12-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Կանիաշիր ավտոճանապարհին 4 ավտոմեքենա առատ ձյան հետեւանքով մնացել է արգելափակման մեջ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Ժամը 16.46-ի դրությամբ, Կանիաշիր գյուղի գյուղապետ Թիմուր Տալոյանի օգնությամբ ավտոմեքենաների ուղեւորները տեղափոխվել են գյուղ: