Թերթի փոխանցմամբ, ԱԺ գործող պատգամավոր, Վայոց ձորի մարզից մեծամասնական ընտրակարգով ընտրված, այդտեղի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, պարզվում է, այլեւս պատգամավոր չի լինի:

«Նրան հարցրեցինք, թե ի՞նչ է որոշել, հստակեցրե՞ց, թե որ ընտրակարգով է առաջադրվելու, ինչին ի պատասխան Սամվել Սարգսյանը փաստեց, որ այլեւս զբաղվելու է միայն իր բիզնես նախագծերով` Ջերմուկում «Ջերմուկի Հայաթ» հյուրանոցառեստորանային, առողջարանային համալիր է կառուցում, գրեթե համանուն` «Արմյանսկի Հայաթ»` ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի հետ համասեփականատիրությամբ համալիր ունի Մոսկվա քաղաքում եւ մի շարք այլ բիզնեսներ:

Իսկ ահա Վայոց ձորի մարզից, մասնավորապես` Ջերմուկից մեծամասնական ընտրակարգով այս անգամ կառաջադրվի ԱԺ-ում այսօր եւս ՀՀԿ-ական պատգամավոր, «Ջերմուկ Գրուպ» եւ «Պեպսի» ընկերությունների սեփականատեր Աշոտ Արսենյանը»,- գրում է թերթը: