Մարտի 12-ին, ժամը 22.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր-Աարուխան ավտոճանապարհին ձնաբուքի մեջ արգելափակվել են 6 ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 00.40-ին Գավառի ՃՇՇ-ի ուժերով ճանապարհահատվածը մաքրվել է եւ ավտոմեքենաները դուրս են բերվել խցանումից:
Ժամը 20.08-ին էլ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծակքար-Ծովասար ավտոճանապարհին ձնաբուքի մեջ արգելափակվել են բազմաթիվ ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: ժամը 21.20-ին Ծովասարի գյուղապետ Ա.Մխիթարյանի ուժերով 20 մարդ տեղափոխվել գյուղ (6 հոգի հրաժարվել է տեղափոխվելուց), իսկ արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերումը կիրականացվի մարտի 13-ի առավոտյան:



























