Մարտի 12-ին, ժամը 20.43-ն ահազանգ է ստացվել, որ Սեւանի թերակղզու 3-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 21.50-ին Սեւանի ջրափրկարարների ուժերով «Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս: Վերջինս շարունակել է ընթացքը: Ավտոմեքենայում եղել են վարորդը եւ յոթ ուղեւորներ: