«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն, այսօր` մարտի 14-ին, հանդիպել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի, ԱՄՆ դեսպանատան  քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Բարթ Փութնիի եւ քաղաքական գծով դիվանագետ Քրիսթոֆեր Անդերսոնի հետ:

«Ազատ Դեմոկրատների» լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր: Երկուստեք շեշտվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացման օրինականության եւ թափանցիկության կարեւորությունը: