Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին` Տիգրան Տեր-Պետրոսյանն, առաջադրելու է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով:
NEWS.am-ի հետ զրույցում Տիգրան Տեր-Պետրոսյանը հաստատեց, որ առաջադրվելու է, սակայն առայժմ հստակ չէ, թե որ ընտրատարածքում: «Կառաջադրվեմ Էրեբունի վարչական շրջանի երեք ընտրատարածքներից մեկում: Առաջադրվելու օրն էլ վերջնական որոշում կկայացնեմ»,- նշեց Տիգրան Տեր-Պետրոսյանը:
Նշենք, որ Էրեբունի վարչական շրջանը բաժանված է երեք ընտրատարածքների միջեւ: Իշխող կոալիցիայից թիվ 11 ընտրատարածքում առաջադրվելու է Գրիգորի Մարգարյանը` «Բելաջոյի Գրիշը», թիվ 11 ընտրատարածքում` Լյովա Խաչատրյանը, ով ներկայումս Ապարանի պատգամավորն է եւ վերջերս է համալրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, իսկ թիվ 13 ընտրատարածքում առաջադրվելու է Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը` «Թոխմախի Մհերը»:




























