Թերթը գրում է, որ Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքը խոստանում է ամենահետաքրքիրը լինել: «Այստեղ են առաջադրվել «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը, որին պաշտպանում է ՀՀԿ-ն, «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը, որին պաշտպանում է ՀԱԿ-ը:

Երեկ մենք տեղեկացանք, որ այստեղ առաջադրվելու է նաեւ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը: Համալսարանը գտնվում է այս տարածքում, եւ ռեկտորին կաջակցեն իր ուսանողներն ու նրանց ծնողները: Պրն Մակիչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խորհրդարան գնալու իր որոշումը պայմանավորված է կրթության խնդիրներն ԱԺ  բարձր ամբիոնից բարձրացնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Կրթության մասին» օրենքում, բարձրագույն կրթության ոլորտում փոփոխությունների կարիք կա: Ի դեպ, Բ. Մակիչյանի որդին` Մհեր Մակիչյանը, Լիցենզավորման վարչության պետն է»,- գրում է «Հրապարակ»-ը: