Թերթը գրում է, որ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: «Հիշեցնենք, որ մարզպետին մեղադրում են պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ: Դատարանն արդեն անցել է ապացույցների հետազոտմանն ու լսում է վկաներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովակիմյանը տեղեկացրեց, որ արդեն ցուցմունքներ են տալիս գործով որպես վկա անցնող շինարարները: Սակայն նախկին մարզպետն անհամբերությամբ սպասում է գորխող անցնող փաստաթղթերի ուսումնասիրությանը: «Փաստաթղթերին որ հասնեն, անհարմար իրավիճակում կհայտնվեն, որովհետեւ չեն կարողանա հիմնավորել որեւէ մեկը»,- ասաց Վարդգես Հովակիմյանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























